ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայկական տառատեսակների շտեմարանը մաքրվում է և հարստանում

Հայկական տառատեսակների շտեմարանը մաքրվում է և հարստանում
20.11.2015 | 02:35

Շվեյցարական Սանկտ Գալեն քաղաքում անցկացված «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթին մասնակցել է 29 երկրի 103 տառաստեղծ։ Աշխատանքներ են ներկայացրել այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Monotype-ը, Type Together-ը, Sandoll-ը, Dalton Maag-ը, Parashute-ը և այլն։ Մրցութային հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման և պահպանման բաժնի վարիչ, տառաստեղծ ԷԴԻԿ ՂԱԲՈՒԶՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի ունեցել են տասը անվանակարգ՝ Հայկական, Չինական, Կիրիլյան, Արաբական և այլ տեքստային տառատեսակների, առանձին անվանակարգով ներկայացվել են նաև ազատ ոճի տառատեսակները:
Հայկական անվանակարգում ներկայացվել է 11 աշխատանք, ընդ որում, երկուսը դրսից՝ Չեխիայից և Միացյալ Թագավորությունից: Էդիկ Ղաբուզյանը նշեց, որ ազատ ոճի տառատեսակների համակարգը ամենադժվարն է: Այդ անվանակարգում ներկայացվել է 36 աշխատանք: Հայաստանյան տառաստեղծները այս և հայկական անվանակարգերում ունեն զգալի հաջողություններ:
Կա կարծիք, որ գործածվող տառատեսակներից շատերը վնասում են և՛ տեսողական, և՛ նյարդային համակարգը: Հետաքրքրվեցի՝ մենք ունե՞նք խնդիր լավ տառատեսակի: Էդիկ Ղաբուզյանն ասաց, որ մրցույթի նպատակներից մեկը հենց դա էր՝ մաքրել հայկական տառատեսակների շտեմարանը, բարձրացնել որակը, դարձնել ընթեռնելի, և, ի վերջո, անցնել յունիկոդ կոդավորման համակարգի, որը ամբողջ աշխարհն է այսօր գործածում: Նրա խոսքով՝ Ազգային գրապալատում մշակված, մրցույթին ներկայացված բարձրորակ տառատեսակները գործածվում են հրատարակչություններում, գովազդային վահանակներում և այլուր. «Ներկայումս տարբեր հրատարակչություններում գործածվում է մոտ 50 տառատեսակ՝ յունիկոդ կոդավորման ու բարձր որակի: Պետպատվերով գրքերը նույնպես տպագրվում են Ազգային գրապալատում մշակված տառատեսակներով, դրանց թիվը 26 է»:
Նշենք, որ «Գրանշան» միջազգային մրցույթի արդյունքները կհրապարակվեն այսօր՝ ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ասուլիսում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ